Տպել
13.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

«Կանանց հայկական միջազգային ասոցիացիայի» հրավերով ՄԱԿ-ի կանանց հարցերով հասարակական հանձնաժողովի կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 14-20-ը ներառյալ Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը:

Աշխատանքային այցով 2019 թվականի մարտի 14-17-ը ներառյալ Երուսաղեմ (Իսրայելի Պետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: