National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
12.03.2019
Տեղի է ունեցել գիտափորձագիտական խորհրդի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
1 / 5

Մարտի 12-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից գիտափորձագիտական խորհրդի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կառույցների, ՀԿ-ների, Եվրասիական փորձագիտական ակումբի, ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, Ագրարային պետական համալսարանի, Հանրային դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներ, տնտեսագետներ, փորձագետներ:

Ողջունելով ներկաներին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է համագործակցության նման հարթակի կարեւորությունն ու արդիականությունը:  Միքայել Մելքումյանն անդրադարձել է քննարկվելիք թեմաներին, որոնք վերաբերում են միասնական եվրասիական շուկայի կայացմանը, սոցիալական, արդյունաբերական միջավայրերի, ազատ արդյունաբերական գոտիների ձեւավորմանը, թվայնացման, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նշել է, որ ակումբի անդամները պատրաստ են իրենց մասնագիտական փորձը ներդնել համակարգում ծառացած հարցերի արդյունավետ լուծման եւ կառավարման գործում՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինքնիշխանության ամրապնդմանը եւ միջազգային կապերի ուժեղացմանը: 2019 թվականը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին է եւ, Արամ Սաֆարյանի համոզմամբ, անհրաժեշտ է վարել այնպիսի տեղեկատվական, մշակութային քաղաքականություն, որը կնպաստի անդամ երկրների միջեւ կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ հավուր պատշաճ ներկայացնելուն մեր երկրի շահերը ԵԱՏՄ-ում եւ դրանից դուրս:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում Արցախի Հանրապետության տնտեսական ներուժի ներկայացմանը, Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրացիային:

«Իրանից Հայաստան գազի ներկրման ավելացման եւ Վրաստան տարանցման հնարավորություններ» եւ «ՀՀ տնտեսական ինքնիշխանությունը, գազի գնի թանկացումը, սակագնի մեծության պահպանման հնարավորությունը. լուծման քայլերը եւ արդյունքները» թեմաներով կատարած հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներն է ներկայացրել «Լոգիկա» ՀԿ-ի նախագահ Արա Քառյանը:

Պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Վաղարշակ Հակոբյանը եւ մյուս ելույթ ունեցողներն անդրադարձել են տնտեսական դիվանագիտությանը, արտաքին տնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի շրջանակներում ներդրումների խթանման մոդելի ձեւավորմանը, մաքսային քաղաքականության մշակման անհրաժեշտությանը, հանրային դիվանագիտությանը, ինժեներական մտքի ներուժի օգտագործմանը, արժութային միության, արժութային գոտի ստեղծելու անհրաժեշտությանը, ագրարային համակարգին, պարենային անվտանգությանը վերաբերող հարցերի:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS