National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
12.03.2019
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հանդիպումները խորհրդարանում
1 / 9

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը մարտի 12-ին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ:

Հաշվի առնելով Հայ դատի գրասենյակի փորձը եւ հմտությունը՝ հայ խորհրդարանականներն ընդգծել են մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ կառույցի հետ սերտ համագործակցությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ զրուցակիցները կարեւորել են դրա հնարավորինս արագ վավերացումը ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների կողմից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում հայկական պատվիրակությունների գործունեությանը, առաջիկայում տեղի ունենալիք Եվրախորհրդարանի ընտրություններին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդամներ Տարոն Սիմոնյանը, Անի Սամսոնյանը եւ Աննա Կոստանյանը նույնպես հանդիպել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ:

Էդմոն Մարուքյանը կարեւորել է գրասենյակի հետ ակտիվ համագործակցությունը՝ նշելով, որ կառույցն իր ամենօրյա աշխատանքներով մշտապես աջակցում է հայաստանյան պատվիրակություններին: 
  
Կողմերը վերահաստատել են առկա գործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քննարկել հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Նույն օրը Գասպար Կարապետյանի հետ հանդիպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը :

Մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մեր երկրի օրակարգին առնչվող այն հարցերը, որոնց վերաբերյալ թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ Եվրոպական խորհրդարանում պետք է ակտիվ աշխատանք տարվի: Նաիրա  Զոհրաբյանը նշել է, որ այդ կառույցներում առկա որոշ հարցերի վերաբերյալ անհրաժեշտ է ԱԺ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի կառույցների համատեղ օպերատիվ աշխատանքը եւ արձագանքը:

Կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի եւ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի միջեւ ակտիվ կապերին եւ շփումներին:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ անհրաժեշտ է փոփոխություն կատարել ԱԺ-ի միջազգային պատվիրակությունների եւ Սփյուռքի կառույցների համատեղ աշխատանքում, ներդնել նոր եւ ճկուն մեխանիզմներ՝ ներգրավվելով հայկական լայն լոբբիստական շրջանակներ՝ ՀՀ արտաքին օրակարգի գերակա խնդիրները միջազգային հարթակներում առավել արդյունավետ ներկայացնելու եւ պաշտպանելու համար:

Հանդիպումներին ներկա է եղել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am