National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
12.03.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
1 / 3

ՀՀ  ԱԺ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  մարտի 12-ի  արտահերթ նիստում  Բաբկեն  Թունյանի նախագահությամբ  քննարկել է     «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը:  Ինչպես նշել է հիմնական զեկուցող, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը,   փոփոխությունն արժանացել է կառավարության հավանությանը: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես  այն մեքենաները, որոնց  ձեռք բերման համար  վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը,  երկրի տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:  Արդեն կա նաեւ մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840:

Ինչպես իր խոսքում փաստել է հանձնաժողովի նախագահը կառավարությունն այս քայլով ընդառաջ է գնում ստեղծված  իրավիճակին՝  հույս հայտնելով, որ  ապագայում  չեն լինի անտեղյակ մարդիկ, ովքեր կփորձեն ներկրել նմանատիպ մեքենաներ:    Նախագիծը ստացել  է դրական եզրակացություն եւ ընդգրկվել  ՀՀ ԱԺ մարտի 13-ի արտահերթ նիստի օրակարգում:

Հանձնաժողովը հաջորդիվ  քննարկել է   փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու,   աշխատակարգը եւ աշխատանքային խմբի քարտուղարության անհատական կազմը հաստատելու մասին  հարցերը:

Բաբկեն Թունյանը նշել է, որ   խմբում կարող է լինել մինչեւ   15 կազմակերպություն  ՓՄՁ հատվածից՝ հավելելով, որ  այս պահին արդեն դիմել է  6  ընկերություն:   Ըստ աշխատակարգի՝ ներկայացուցիչների թիվը չպետք է   գերազանցի հանձնաժողովականների թվին: Աշխատանքային խմբի  ստեղծման նպատակն է   ամրապնդել երկխոսությունը  պատգամավորների եւ ՓՄՁ-ների միջեւ:  Հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակը ծառայելու է ոլորտի խնդիրների համակողմանի քննարկմանն ու վերհանմանը, ինչպես նաեւ  օրենսդրական  կարգավորումների իրականացմանը:

Հանձնաժողովականները   կողմ են  քվեարկել  նաեւ  խորհրդարան-ՓՄՁ  աշխատանքային խմբի ստեղծման միասնական փաթեթին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS