Տպել
12.03.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
1 / 3

ՀՀ  ԱԺ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  մարտի 12-ի  արտահերթ նիստում  Բաբկեն  Թունյանի նախագահությամբ  քննարկել է     «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը:  Ինչպես նշել է հիմնական զեկուցող, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը,   փոփոխությունն արժանացել է կառավարության հավանությանը: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես  այն մեքենաները, որոնց  ձեռք բերման համար  վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը,  երկրի տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:  Արդեն կա նաեւ մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840:

Ինչպես իր խոսքում փաստել է հանձնաժողովի նախագահը կառավարությունն այս քայլով ընդառաջ է գնում ստեղծված  իրավիճակին՝  հույս հայտնելով, որ  ապագայում  չեն լինի անտեղյակ մարդիկ, ովքեր կփորձեն ներկրել նմանատիպ մեքենաներ:    Նախագիծը ստացել  է դրական եզրակացություն եւ ընդգրկվել  ՀՀ ԱԺ մարտի 13-ի արտահերթ նիստի օրակարգում:

Հանձնաժողովը հաջորդիվ  քննարկել է   փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու,   աշխատակարգը եւ աշխատանքային խմբի քարտուղարության անհատական կազմը հաստատելու մասին  հարցերը:

Բաբկեն Թունյանը նշել է, որ   խմբում կարող է լինել մինչեւ   15 կազմակերպություն  ՓՄՁ հատվածից՝ հավելելով, որ  այս պահին արդեն դիմել է  6  ընկերություն:   Ըստ աշխատակարգի՝ ներկայացուցիչների թիվը չպետք է   գերազանցի հանձնաժողովականների թվին: Աշխատանքային խմբի  ստեղծման նպատակն է   ամրապնդել երկխոսությունը  պատգամավորների եւ ՓՄՁ-ների միջեւ:  Հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակը ծառայելու է ոլորտի խնդիրների համակողմանի քննարկմանն ու վերհանմանը, ինչպես նաեւ  օրենսդրական  կարգավորումների իրականացմանը:

Հանձնաժողովականները   կողմ են  քվեարկել  նաեւ  խորհրդարան-ՓՄՁ  աշխատանքային խմբի ստեղծման միասնական փաթեթին:


31.05.2024
Հակոբ Արշակյանի ողջույնի խոսքը Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Ինժեներական քաղաքում»: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նախ անդրադարձել է ո...

31.05.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում...

31.05.2024
Պետբյուջեի եկամուտները նախորդ տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը. Ռուստամ Բադասյան
Պետական եկամուտների կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 11 միջոցառում. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում:  Քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետակ...

31.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...