ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից:
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացման կարեւորությունը:
ԱԺ փոխնախագահը հետաքրքրվել է դեսպանատան կողմից կազմակերպվող միջոցառումների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան Սերգեյ Կոպիրկինը պատմել է առաջիկայում իրականացվելիք բազմաբնույթ միջոցառումների մասին:
ՀՀ ԱԺ նախագահի հրավերով պաշտոնական այցով Երեւանում էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հանդիպումները մեր երկրում մեկնարկել են խորհրդարանից. ընդլայնված կազմով հանդիպում, համատեղ մամուլի ասուլիս ԶԼՄ-ների համար, այց Կառավարություն ու նախագահական նստավայր: Մանրամասները` տեսանյութում: ...
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, 214 դահլիճում կհրավիրի արտահերթ նիստ: ...