Տպել
05.03.2019
Միքայել Մելքումյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Կողմերը կարեւորել են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ամուր բարեկամական կապերի ու ավանդական ջերմ հարաբերությունների զարգացումը: Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ընդլայնման համատեքստում ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը, կարեւորել օրենսդիրների հաճախակի փոխայցերը: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքի անհրաժեշտությանը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության ակտիվացմանը:

Միքայել Մելքումյանն առաջարկել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների համագործակցության համատեղ ձեւաչափ ստեղծել, որն առավել սերտ շփումների ու գործնական կապերի ընդլայնման հնարավորություն կընձեռի: Դեսպանն այս հարցում իր իրավասության շրջանակում աջակցության պատրաստակամություն է հայտնել:


05.03.2019
ՀՀ Ազգային ժողովն սկսել է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը
Մարտի 5-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել  է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման  երկրորդ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:  Խորհրդարանը  կողմ   չի քվեարկել ԱԺ  գլխադասային հանձնաժողովի հ...