Տպել
04.03.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 3

Մարտի 4-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ ժամանակացույցը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:

Խորհրդի որոշմամբ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի,սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացվել է մեկով: