National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
04.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրները
1 / 6

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 4-ին գյուղատնտեսության ոլորտի խնդիրները բարձրաձայնելու համար քննարկման էր հրավիրել համայնքապետերի, ֆերմերային եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մասնագետների, հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների:

Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, հանձնաժողովը նպատակ ունի լսելու մասնագետների առաջարկները գյուղատնտեսության զարգացմանհեռանկարների վերաբերյալ, տեղեկանալ առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին, նաեւ ստանալ առաջարկներ, որոնք, ըստ անհրաժեշտության, կարող են օգտագործվել օրենսդրական նախաձեռնություններ մշակելիս:

Շուրջ 4 տասնյակ հրավիրվածները ներկայացրել են բազմապիսի խնդիրներ, որոնցից շատերը նոր չեն եւ դրանց լուծման համար անհրաժեշտ է էական բարեփոխումներ իրականացնել, ունենալ պետական համապատասխան քաղաքականություն:

Որպես խնդիրներ նշվել են չօգտագործվող հողերն ու դրանց դեգրադացիան, հողերի ագրոքիմիական կազմի ուսումնասիրման անհրաժեշտությունը, օրգանական եւ ջերմատնային գյուղատնտեսության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, թռչնաբուծության ու անասնապահության զարգացումը խոչընդոտող հանգամանքները, ոռոգման համակարգի մաշվածությունը, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներիիրավական պաշտպանվածության անհրաժեշտությունը:

Մասնագետները խոսել են նաեւ ներկրվող սննդամթերքի որակից եւ մտահոգություն հայտնել դրանցում առկա որոշ քիմիական նյութերի անթույլատրելիության կապակցությամբ: Նշվել է, որ հանրապետությունում քաղցկեղային հիվանդությունների զգալի աճը պայմանավորված է նաեւ ներկրվող սննդամթերքով:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը եւ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը տեղեկացրել են, որ նմանատիպ խնդիրներ քննարկելու նպատակով կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված կլինեն նաեւ այսօրվա զեկուցողներից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS