National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
04.03.2019
«Քաղաքացիական գիտակցության զարգացում. եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցի մասնակիցները՝ խորհրդարանում
1 / 6

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը մարտի 4-ին հանդիպել են «Քաղաքացիական գիտակցության զարգացում. եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցի մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է խմբակցության գործունեության առաջնահերթությունները: Նա ընդգծել է, որ իրենք ակտիվ համագործակցում են գործադիրի հետ, առանձին հանդիպումների ընթացքում փորձում հասկանալ, թե ինչպես կարող են ազդել երկրում ընթացող տարբեր գործընթացների վրա:

Լիլիթ Մակունցն անդրադարձել է քաղաքացիական հասարակության հետ սերտ փոխգործակցության անհրաժեշտությանը, խոսել մասնավորապես տնտեսական բարեփոխումների օրակարգի, մի շարք ոլորտներում սպասվելիք փոփոխությունների մասին:

Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է երիտասարդության դերը երկրում բարեփոխումների իրականացման հարցում՝ նշելով, որ այդ դերակատարությունն ակնհայտ էր նաեւ ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրերին, երբ օրինական սահմանադրական ճանապարհով հայ ժողովուրդը տոնեց իր հաղթանակը:

Հարցուպատասխանի ձեւաչափում, ինչպես նաեւ իրենց ելույթներում միջազգային դպրոցի կազմակերպիչներն ու մասնակիցներն ընդգծել են, որ նախաձեռնությունն ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ առաջնորդների միջեւ առավել սերտ եւ արհեստավարժ կապերի ամրապնդման յուրօրինակ հարթակ է:

Նրանք բարձրացրել են Հայաստանում Երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը, կրթական փոխանակման ծրագրերի միջոցով ռուսերենի ուսուցումը հանրության լայն շերտերի համար հասանելի դարձնելու հարցը, փորձել պարզել, թե մեր երկրում մի շարք ոլորտներում առաջիկայում ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ԵԱՏՄ երկրների հետ կապերի ակտիվացման, Հայաստանը օտարերկրացիների համար ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Լիլիթ Մակունցը եւ Վաղարշակ Հակոբյանը մանրամասն ներկայացրել են մեր երկրում առաջիկայում տեղի ունեցող գործընթացները, իրականացվող բարեփոխումների օրակարգը, խոսել ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման կարեւորության եւ համագործակցության ծրագրերի մասին:

Միջազգային գիտակրթական դպրոցի նախագիծն իրականացվել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության ու Հանրային դիվանագիտության կենտրոնի նախաձեռնությամբ եւ Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ: Նախագծին մասնակցել են 4 տասնյակից ավելի երիտասարդներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ Տաջիկստանից: Դասընթացներն անցկացվել են Դիլիջանում՝ փետրվարի 27-ից մինչեւ մարտի 4-ը:


20.10.2020
Հոկտեմբերի 21-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

20.10.2020
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 20-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախում հերոսաբար նահատակված հայորդիների: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայա...

20.10.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հոկտեմբերի 20-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությ...

20.10.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...

20.10.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...

20.10.2020
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 19.10.2020 ժամը 11:00 314 սենյակ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 20.10.2020 ժամը 12:00 ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS