Տպել
04.03.2019
«Քաղաքացիական գիտակցության զարգացում. եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցի մասնակիցները՝ խորհրդարանում
1 / 6

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը մարտի 4-ին հանդիպել են «Քաղաքացիական գիտակցության զարգացում. եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցի մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է խմբակցության գործունեության առաջնահերթությունները: Նա ընդգծել է, որ իրենք ակտիվ համագործակցում են գործադիրի հետ, առանձին հանդիպումների ընթացքում փորձում հասկանալ, թե ինչպես կարող են ազդել երկրում ընթացող տարբեր գործընթացների վրա:

Լիլիթ Մակունցն անդրադարձել է քաղաքացիական հասարակության հետ սերտ փոխգործակցության անհրաժեշտությանը, խոսել մասնավորապես տնտեսական բարեփոխումների օրակարգի, մի շարք ոլորտներում սպասվելիք փոփոխությունների մասին:

Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է երիտասարդության դերը երկրում բարեփոխումների իրականացման հարցում՝ նշելով, որ այդ դերակատարությունն ակնհայտ էր նաեւ ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրերին, երբ օրինական սահմանադրական ճանապարհով հայ ժողովուրդը տոնեց իր հաղթանակը:

Հարցուպատասխանի ձեւաչափում, ինչպես նաեւ իրենց ելույթներում միջազգային դպրոցի կազմակերպիչներն ու մասնակիցներն ընդգծել են, որ նախաձեռնությունն ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ առաջնորդների միջեւ առավել սերտ եւ արհեստավարժ կապերի ամրապնդման յուրօրինակ հարթակ է:

Նրանք բարձրացրել են Հայաստանում Երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը, կրթական փոխանակման ծրագրերի միջոցով ռուսերենի ուսուցումը հանրության լայն շերտերի համար հասանելի դարձնելու հարցը, փորձել պարզել, թե մեր երկրում մի շարք ոլորտներում առաջիկայում ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ԵԱՏՄ երկրների հետ կապերի ակտիվացման, Հայաստանը օտարերկրացիների համար ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Լիլիթ Մակունցը եւ Վաղարշակ Հակոբյանը մանրամասն ներկայացրել են մեր երկրում առաջիկայում տեղի ունեցող գործընթացները, իրականացվող բարեփոխումների օրակարգը, խոսել ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման կարեւորության եւ համագործակցության ծրագրերի մասին:

Միջազգային գիտակրթական դպրոցի նախագիծն իրականացվել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության ու Հանրային դիվանագիտության կենտրոնի նախաձեռնությամբ եւ Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ: Նախագծին մասնակցել են 4 տասնյակից ավելի երիտասարդներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ Տաջիկստանից: Դասընթացներն անցկացվել են Դիլիջանում՝ փետրվարի 27-ից մինչեւ մարտի 4-ը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...