National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
04.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրենին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ողջունելով հյուրերին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի հետ:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում շարունակաբար իրագործել է կազմակերպության անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները, եւ այդ ուղղությամբ մեր երկիրն ունի զգալի առաջընթաց` պայմանավորված նաեւ կազմակերպության աջակցությամբ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է՝ 2018 թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ կատարեց մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հետեւողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում:

Քրիստոս Ջակումոպուլոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է տարիներ շարունակ Հայաստանի հետ իրականացվող արդյունավետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը:

Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա՝ Քրիստոս Ջակումոպուլոսը բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ նոր Գործողությունների ծրագրին առնչվող հարցերին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու գործողությունների երկրորդ ծրագրի լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացմանն ու այս փուլում բավականին ծավալուն եւ խորքային բարեփոխումներ են նախատեսված:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS