Տպել
04.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հյուրընկալել են տարբեր երկրների երիտասարդների
1 / 4

Եվրոպական միության «Էրազմուս պլյուս» ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Երիտասարդների մասնակցությունն ընտրական գործընթացներին» եւ «Կամավորական աշխատանքի ճանաչման կարեւորությունը» դասընթացների մասնակիցները մարտի 4-ին այցելել են ՀՀ Ազգային ժողով: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանն ու  Սարգիս Ալեքսանյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:  Երիտասարդները հետաքրքրվել են մեր երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից, ընտրական գործընթացներին նրանց մասնակցությունից: Հարցեր են հնչել կամավորական աշխատանքի կարեւորության, կրթական, տնտեսական եւ տարբեր ոլորտների խնդիրների վերաբերյալ:

Աննա Կոստանյանը կարեւորել է երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման գործում, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը տեղի ունեցող հասարակական եւ քաղաքական գործընթացներին:

Սարգիս Ալեքսանյանը նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում:

«Երիտասարդական ակումբների դաշնություն»հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը արժեւորել է ընտրական գործընթացին երիտասարդների մասնակցությունը՝ նշելով, որ մեր երկրի երիտասարդության կեսից ավելին է մասնակցում ընտրություններին, իսկ եվրոպական մի շարք երկրներում այն շուրջ 20-30 տոկոս է:

Հյուրերն այցելել են խորհրդարանի թանգարան, եղել ԱԺ նիստերի դահլիճում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...