National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
01.03.2019
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը մարտի 1-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Անտոն Ֆրիզենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Զրուցակիցները խոսել են հայ-գերմանական բարեկամական ջերմ եւ բարձր մակարդակի հարաբերություններից, ինչպես նաեւ կարեւորել միջխորհրդարանական երկարատեւ հարաբերությունների կայունությունը: Հովհաննես Իգիթյանն արժեւորել է Գերմանիայի դերակատարությունը մեր երկրի ժողովրդավարական, իրավական եւ տնտեսական բարեփոխումների հարցում. խորհրդարանականները համոզմունք են հայտնել, որ այն կշարունակվի նոր թափով:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացմանը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Հովհաննես Իգիթյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը` կարեւորելով Արցախի մասնակցությունը բանակցություններին: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով` հակամարտության վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար: Կողմերը կարեւորել են խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Բունդեսթագի պատգամավոր Անտոն Ֆրիզենը համոզմունք է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովում եւս խորհրդարանական բարեկամական խմբերն ակտիվ կաշխատեն եւ կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում:

Հովհաննես Իգիթյանը նաեւ խոսել է Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունից` այս հարցում կարեւորելով գերմանական փորձի ուսումնասիրումը եւ կիրառումը` մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS