Տպել
01.03.2019
Քննարկվել են իրավական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 1-ին հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի, Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ Իվ Դուտրիոյի, Իվ Գունենի ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ովքեր մեր երկրում են ԱՄՆ ՄԶԳ հրավերով` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի անդամներն անդրադարձել են սահմանադրական, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող քայլերին: Նրանց խոսքով՝ Հայաստանում այս օրերին ունեցած հանդիպումների ընթացքում արձանագրել են, որ հիմնական խնդիրները մասնավորապես առնչվում են ռեյտինգային ընտրակարգին, ընտրական վեճերի լուծման համար սահմանված կարճ ժամկետին եւ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ֆինանսավորմանը: Արտասահմանցի հյուրերը ներկայացրել են վերոնշյալ հարցերում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի իրավական համակարգերի առանձնահատկությունները՝ համագործակցության եւ փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնելով:

Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության դեպքում մեր երկրի իշխանությունները պատրաստ են առավել կատարելագործելու երկրի մայր օրենքը՝ հաշվի առնելով, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում օրենսդրությունն առավել ճկուն է դարձել, եւ խորհրդարանը համապատասխան ընթացակարգի միջոցով կարող է նախաձեռնել դրանք:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն Ազգային ժողովի օրակարգում են, քանի որ նախորդ ընտրությունների ընթացքում հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ ի հայտ եկան: Նա մասնավորապես առանձնացրել է ռեյտինգային ընտրակարգը, որը թույլ չի տալիս կենտրոնանալ միջկուսակցական պայքարի վրա: Բանախոսն ԸՕ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ առաջարկվող մեխանիզմները, հիմնված լինելով միջազգային չափորոշիչների վրա, հաշվի առնեն ազգային առանձնահատկությունները:

«Մենք այս փուլում փորձում ենք իրավական հիմք ստեղծել տնտեսական հեղափոխության իրականացման համար, քանի որ հնարավոր չէ կերտել բնականոն տնտեսական հարաբերություններ՝ չունենալով իրավունքի գերակայության վրա հիմնված կայուն իրավական համակարգ»,-փաստել է հանձնաժողովի նախագահը:

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է նաեւ կոռուպցիայի կանխարգելման հարցում իրականացվող օրենսդրական կարգավորումներին, նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման ակտիվացմանը եւ այլ հարցերի:

Հանձնաժողովի անդամներն ընդգծել են միջազգային գործընկերների հետ նպաստավոր ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ կարեւորելով իրավական ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում արդյունավետ փորձ ունեցող երկրների անցած ուղու ուսումնասիրությունը:


17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...