Տպել
28.02.2019
Հերթական նիստն է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
1 / 4

Փետրվարի 28-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակը:

Նիստի օրակարգում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող երեք օրենքների նախագծեր էին:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագծով առաջարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2004 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի ուժի մեջ մտնելը՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցել ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց:

Նույնանման օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը նշել է, որ նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում:

Օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության եզրակացությունը բացասական էր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը պարզաբանել է, որ եթե կալանավորման մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ կրելու մեկուկես օրվա, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումների հետ, ապա գործող իրավական կառուցակարգերն արդյունավետ միջոցի հնարավորություն են ընձեռում խախտված իրավունքերը վերականգնելու եւ վնասի հատուցում ստանալու համար: Նախագծով առաջարկվող իրավակարգավորման առնչությամբ կառավարության ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով կստեղծվի աշխատանքային խումբ օրենսդրական նախաձեռությունները քննարկելու համար:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատիժ սահմանել փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերում, հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:


28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...