National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.2.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
28.02.2019
Քննարկվել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին եւ Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության  անդամներ Իվ Դուտրիոյին եւ Իվ Գունենին, ովքեր մեր երկրում են  ԱՄՆ ՄԶԳ հրավերով` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: 
  
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումները եւ ընտրական համակարգի կայացումն ու համապատասխան ինստիտուտների զարգացումը մեր երկրի քաղաքական օրակարգի կարեւոր մասն են:

Ժոնաթան Լաքոտը, կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումները, ընդգծել է, որ Հայաստանում գտնվող տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ:

Դեբորա Գրիզերը հավաստիացրել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է իրականացվող համատեղ ծրագրերը  շարունակելու եւ կյանքի կոչելու:

Խորհրդարանի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում առաջիկայում իրականացվելիք քայլերն ու անհրաժեշտ իրավական կարգավորումների շրջանակը:

Զրուցակիցները կարեւորել են Ազգային ժողովի եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ակտիվ փոխգործակցությունը, փորձի փոխանակումը: Ազգային ժողովի նախագահը հայտնել է իր պատրաստակամությունն օժանդակելու առավել ծավալուն համագործակցության կայացմանը: 


28.02.2019
Հերթական նիստն է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
Փետրվարի 28-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակը: Նիստի օրակարգում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող երեք օրենքների նախագծեր էին: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայ...

28.02.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am