Տպել
27.02.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիչների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 27-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսի, Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերի պատասխանատու Լաուրա Սիմոնյանի եւ կուսակցությունների հետ ծրագրի ղեկավար Վարդան Փարթամյանի հետ:

Կողմերը քննարկել են փոխադարձ համագործակցության ճանապարհային քարտեզը:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ NDI-ն այս տարիների ընթացքում կարեւոր առաքելություն է իրականացրել մեր երկրում, սակայն նոր Հայաստանում միջազգային կառույցների հետ աշխատանքի մեխանիզմները որոշակի փոփոխություն պիտի կրեն՝ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Քննարկվել է քաղաքական կուսակցություններին, խորհրդարանական խմբակցություններին, կին պատգամավորներին աջակցության ծրագրերի իրականացման հարցը, որը հնարավորություն կտա զարգացնելու թե՛ կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը, թե՛ կուսակցություն-խմբակցություն կապը եւ թե՛ պատգամավորների, մասնավորապես կին պատգամավորների օրենսդրական հմտությունները:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր ուղղություններով կազմել համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...