National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.07.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.02.2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի անդամների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 25-ին հանդիպել  է  Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Այն անցկացվել է Իրանահայ միության սրահում,  որը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Միության գործադիր նախագահ Թոմիկ Ալեքսանյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ելույթ ունենալով՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է որեւէ  նպատակով արտերկրում գտնվող հայ պաշտոնյաների հանդիպումը տեղի հայ համայնքի հետ: Ըստ նրա՝ դա միջոց է՝ ավելի լավ իմանալու նրանց խնդիրները, լսելու եւ աջակցելու դրանց լուծմանը, քննարկելու Հայաստանում օրակարգային հարցերը: Հանձնաժողովի նախագահն  անդրադարձել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կարեւորել կրթության ոլորտի զարգացումը, ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային դրույթներն ու Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ  Սփյուռքի հետ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցությանը:

Տեղի ունեցած  հարցուպատասխանի ընթացքում  ամերիկահայերը հետաքրքրվել են թե՞ մասնավորապես, Սփյուռքի ներուժի օգտագործման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում, ներդրումներ կատարելու  ինչպիսի՞ հնարավորություններ կստեղծվեն առաջիկայում, արդյո՞ք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին կտրվի իրավունք՝ մասնակցելու  Հայաստանում անցկացվող  ընտրություններին եւ այլն:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար  Հայրապետյանն ԱՄՆ-ում է գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով եւ հովանավորությամբ՝ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով:
 


30.07.2021
Հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 30-ի ԱԺԽՈ-043-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...

30.07.2021
Կայացավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը  համաձայնություն տվեց 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:   ...

30.07.2021
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հողային օրենսգրքում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 30-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ջերմոցային, անասնապահա...

30.07.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

30.07.2021
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS