National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}〈=eng〈=eng.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
26.02.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին քննարկման էր հրավիրել տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատող, դրանց զարգացման հարցերով զբաղվող մի շարք հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ փորձագետների՝ ծանոթանալու նրանց աշխատանքներին, գործունեության ուղղություններին, ինչպես նաեւ լսելու նրանց առաջարկներն ու մտահոգությունները:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը կարեւորել է հրավիրված կազմակերպությունների եւ փորձագետների հետ համագործակցությունը՝ նշելով, որ նրանց առաջարկներն առանձնապես կարեւոր կարող են լինել օրենսդրական նախաձեռնություններ մշակելիս՝ հաշվի առնելով տեղեկացվածությունը համայնքային խնդիրներից:

Հյուրերը խոսել են իրենց գործունեության ուղղություններից, ներկայացրել առաջարկներ, որոնց նպատակը, ինչպես նշել են նրանք՝ համայնքների հետագա զարգացումն է եւ բնակչության կյանքի որակի բարելավումը: Առաջարկները հիմնականում վերաբերել են համայնքների խոշորացմանը, հողային ռեսուրսների կառավարմանը, նախադպրոցական հաստատությունների կառուցմանը, ավագանու ինստիտուտի հզորացմանը, կանանց մասնակցությանը համայնքի կառավարմանը, համայնքներում սոցիալական ծառայությունների մատուցմանը, ՏԻՄ-երի հետկանչի մեխանիզմի ներդրման հնարավորությունը եւ այլն: Առաջարկվել է վերանայել ոլորտը կանոնակարգող որոշ օրենքներ, առավել հանգամանալի եւ բազմակողմ դիտարկել համայնքների խոշորացման գործընթացը:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ հետագայում կլինեն թեմատիկ քննարկումներ, անհրաժեշտության դեպքում էլ կձեւավորվեն աշխատանքային խմբեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS