National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
1 / 16

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս համատեքստում Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ փետրվարի 27-ին Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահի սպասվող ելույթը բացառիկ բնույթ ունի:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին՝ Դաշնության խորհրդի նախագահը կարեւորել է դրանց բացառապես խաղաղ բնույթը եւ համապատասխանությունը սահմանադրաիրավական կանոնակարգումներին:

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով տիկին Մատվիենկոյին հրավերի համար, բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջեւ տարիներ շարունակ առկա փոխգործակցության մակարդակը եւ հավաստիացրել, որ նոր գումարման Ազգային ժողովը շահագրգռված է ռուսաստանյան գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ծավալել ու պատրաստ է առավել խորացմանը՝ օրակարգում ներառելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի շրջանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել են 7-րդ գումարման Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերի ձեւավորման աշխատանքները եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում արդեն հնարավորություն կստեղծվի գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որը շուրջ մեկ տարի շարունակ տարբեր պատճառներով հետաձգվել է:

Մտքերի փոխանակման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահությունը վստահել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներին: Միեւնույն ժամանակ կարեւորվել է երկու օրենսդիր մարմինների գործընկեր հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների ամրապնդումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am