Տպել
25.02.2019
ԱԺ պատգամավորները Թբիլիսիում ծանոթացել են մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Թագուհի Ղազարյանը եւ Գայանե Աբրահամյանը փետրվարի 25-ին հրավիրած ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել փետրվարի 15-17-ը Թբիլիսիում կայացած աշխատաժողովի վերաբերյալ:

Հայ խորհրդարանականները ծանոթացել են Վրաստանի դատական եւ արդարադատության համակարգերում տեղի ունեցած բարեփոխումների գործընթացին:

Ասուլիսի ընթացքում կարեւորվել են Վրաստանում դատավորների բարեվարքության մոնիթորինգի իրականացումը, բանտարկյալների համար զբաղվածության ապահովումը, խոսվել է ներման ինստիտուտի տարբերությունից, Հայաստանում Փաստաբանական դպրոցը բարեփոխելու անհրաժեշտությունից, անդրադարձ է կատարվել հարեւան երկրում ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակումներին:

Խորհրդարանականներն անհրաժեշտ են համարել համակարգված ծառայությունների մատուցման համակարգի վրացական փորձի կիրառումը մեր երկրում: Նշվել է, որ Վրաստանում համակարգն ամբողջությամբ ուղղված է մատչելի ծառայությունների մատուցմանը եւ մարդու իրավունքների անխոչընդոտ իրացմանը:

Տեղեկացվել է, որ կմշակվի աշխատանքային քարտեզ՝ փորձելով հանրային քննարկումների միջոցով մեր երկրում եւս իրականացնել կարեւոր բարեփոխումներ: