Տպել
19.02.2019
Վարազդատ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, հատկապես հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները:

Կարեւորվել է ոլորտում երկու երկրների գործարարների միջեւ կապերի ամրապնդման արդյունքում փոխգործակցության նոր ձեւաչափերի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունն ավելի առարկայական դարձնել. այն հայ ներդրողների համար լրացուցիչ ազդակ կլինի Ռուսաստանի Դաշնությունում շուկաների հստակեցման հարցում:

Քննարկվել են նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Կարելիայի նահանգապետի՝ Հայաստան այցի ընթացքում կազմակերպել գործարարների հանդիպումներ՝ հետագայում պայմանագրերի կնքման եւ ավելի սերտ առեւտրային հարաբերությունների հաստատման նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանական հանձնաժողովների միջեւ կապերի զարգացմանը եւ փորձի փոխանակմանը: