Տպել
14.02.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերությունից տուժած տնտեսվարողների հետ
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 14-ին հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողների հետ, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի այգում: Նրանք խնդրել են ուսումնասիրել հարցը եւ հնարավորինս արագ լուծում տալ դրան:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հնարավոր սեղմ ժամկետում կծանոթանա խնդրին ու իրենց խնդրանքը կներկայացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Տնտեսվարողները շնորհակալություն են հայտնել Վահե Էնֆիաջյանին արագ արձագանքման համար: