Տպել
14.02.2019
Հանդիպում ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով Շվեդիայի դեսպանի եւ ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատարի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին ընդունել են ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին եւ ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով Շվեդիայի դեսպան Աննա Վեստերհոլմին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի դերին, քննարկել ՀՀ նորընտիր խորհրդարանի եւ Կառավարության միջեւ փոխգործակցության հիմնական մեխանիզմները:

Անդրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտությանը, կարեւորվել խորհրդարանական վերահսկողության դերը:

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Շվեդիայի խորհրդարանների միջեւ կարողությունների զարգացմանն առնչվող փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: