Տպել
12.02.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Թբիլիսիում մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքներին
1 / 12

Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի հրավերով մեկօրյա այցով Թբիլիսում է գտնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը բացման խոսքով հանդես է եկել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար GIZ-ի կողմից կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքների մեկնարկի միջոցառմանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Տիգրան Գալստյանը շեշտել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համագործակցության առկա ձեւաչափը, չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, ապացուցել է իր արդյունավետությունն ու բոլոր մասնակիցների համար օգտակարությունը:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Վրաստանի խորհրդարանում պաշտոնական հանդիպում է ունեցել իր գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատակազմերի զարգացման հեռանկարներին եւ երկկողմ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին:

Որպես աշխատակազմի նորանշանակ ղեկավար-գլխավոր քարտուղար՝ Տիգրան Գալստյանը ներկայացրել է ՀՀ նորընտիր Ազգային ժողովի աշխատակազմի խնդիրներն ու դրանց լուծման իր տեսլականը:

Տիգրան Գալստյանն ու Գիվի Միկանաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել Արեւելյան գործընկերության ձեւաչափից զատ ակտիվացնել համագործակցությունը բազմակողմ այլ ձեւաչափերում եւս, նախանշել առաջիկա երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Նույն օրն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեի հետ:

Զրուցակիցները երկուստեք ներկայացրել են խորհրդարանների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաեւ կիսվել խորհրդարանական վերահսկողության ուղղությամբ իրենց օրենսդիր մարմինների առկա հնարավորություններով ու իրացման փորձառությամբ:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...