Տպել
11.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավորները Մոսկվայում մասնակցել են քննարկումների
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Սերգեյ Բագրատյանը, Արկադի Խաչատրյանը, Միքայել Զոլյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել են մանրամասներ փետրվարի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի եւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ռուսաստանը եւ Հայաստանը նոր քաղաքական պայմաններում» թեմայով քննարկման վերաբերյալ:

Մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ ՌԴ ԱԳ նախարարությունից, հասարակական կազմակերպություններից:

Անուշ Բեղլոյանը, արդյունավետ գնահատելով պատվիրակության մասնակցությունը քննարկմանը, նշել է, որ հնարավորություն ընձեռնվեց ներկայացնելու նորընտիր խորհրդարանի պատգամավորների տեսակետը միջխորհրդարանական դիվանագիտության շրջանակում եւ անդրադառնալ հայ-ռուսական հարաբերություններում որոշ առաջնահերթությունների:

Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ ռազմարդյունաբերական վերլուծական կենտրոնից զեկուցողներն ընդգծել են Հայաստանի եւ ՌԴ միջեւ ոլորտում իրականացված համագործակցությունը եւ աշխատանքների դրական դինամիկան:

Միքայել Զոլյանը կարեւորել է նման քննարկումները, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների տեսլականի ներկայացումը: