ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Դեսպանը շնորհավորել է Միքայել Մելքումյանին նորաստեղծ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորել հանձնաժողովի դերը հայ-ռուսական ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում աշխատանքները կլինեն արդյունավետ, կձեւավորվի համապատասխան օրակարգ:
Միքայել Մելքումյանը հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի համանման հանձնաժողովի հետ համագործակցության երկկողմ ձեւաչափ ստեղծելու իր մտադրության մասին՝ ընդգծելով, որ առաջիկայում ԱԺ կայցելի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փետրվարի 11-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն եւ իրավական խորհրդատու Իռեն Ալոյանին: Վլադիմիր Վարդանյա...
ՀՀ ԱԺ պատգամավորները Մոսկվայում մասնակցել են քննարկումների
ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Սերգեյ Բագրատյանը, Արկադի Խաչատրյանը, Միքայել Զոլյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել են մանրամասներ փետրվարի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի եւ «Դիալոգ» հասարակական կազմա...
ԵԱՀԿ եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնեւյան կենտրոնի պատվիրակության անդամների հետ քննարկվել են համագործակցության հարցեր
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը հանդիպել են ԵԱՀԿ պատվիրակության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնեւյան կենտրոնի անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Քոչարյա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Փետրվարի 11-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահ...
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Մինչ քննարկմանն անցնելը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է քաղաքացիներից ստացված ահազա...
Միքայել Մելքումյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Շնորհավորելով Միքայել Մելքումյանին նորաստեղծ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Փետրվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում խորհրդարանական պատվիրակության անդամները մանրամասներ կներկայացնեն Մոսկվայում տեղի ունեցած Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի եւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Ռուս...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Ի գիտություն ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք) փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-12:00: Տեղեկացնենք նաեւ, որ փետրվարի 8-ից գործում են նոր հավատարմագր...
Փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստը
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով փետրվարի 12-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մե...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 11.02.2019, ժամը 11:00, 214 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 11.02.2019, ժամը 14:00, 114 /2-րդ մասնաշենք/ սենյակ,Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝...