Տպել
11.02.2019
Միքայել Մելքումյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դեսպանը շնորհավորել է Միքայել Մելքումյանին նորաստեղծ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորել հանձնաժողովի դերը հայ-ռուսական ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում աշխատանքները կլինեն արդյունավետ, կձեւավորվի համապատասխան օրակարգ:

Միքայել Մելքումյանը հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի համանման հանձնաժողովի հետ համագործակցության երկկողմ ձեւաչափ ստեղծելու իր մտադրության մասին՝ ընդգծելով, որ առաջիկայում ԱԺ կայցելի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը: