Տպել
11.02.2019
Միքայել Մելքումյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
1 / 4

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Շնորհավորելով Միքայել Մելքումյանին նորաստեղծ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` դեսպանն ընդգծել է հանձնաժողովի կարեւորությունը Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման հետագա խորացման ուղղությամբ: Թիմուր Ուրազաեւը վստահեցրել է, որ մեր երկիրը Ղազախստանի համար եղել եւ շարունակում է լինել առաջնահերթ երկրների շարքում:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ զարգացող բարեկամական հարաբերությունները եւ այդ հարցում նշանակալի համարել անձամբ Թիմուր Ուրազաեւի ավանդը:

Միքայել Մելքումյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործառույթները, խոսել առաջիկա անելիքների մասին: Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն աշխատել ԵԱՏՄ եւ տարածաշրջանի երկրների համանման հանձնաժողովների հետ՝ ձեւավորելով մշտական օրակարգ:

Զրուցակիցները քննարկել են նաեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: