National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.2.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
09.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է
1 / 20

Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն:

Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղուլյանը առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել բարձրացնել այն որակական նոր մակարդակի: Քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարեւորվել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու համատեղ նիստերը, կողմերը ընդգծել են խորհրդարանների միջեւ փորձի փոխանակման կարեւորությունը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ աշխատանքը:

Այնուհետեւ հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով` ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի նախագահը պատասխանել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորների հարցերին եւ ներկայացրել երկու խորհրդարանների միջեւ համագործակցության իր տեսլականը:

Նշենք, որ սա ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Արարատ Միրզոյանի առաջին այցն է: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը այցելել է նաեւ Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, եղել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցել ուսուցիչների եւ սաների հետ:
 


09.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ներք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am