Տպել
08.02.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մի խումբ գործարարների
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 8-ին ընդունել է Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող մի խումբ կազմակերպությունների տնօրենների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Մասնավորապես «Սեգ-թրավել» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Էմմա Ստեփանյանը պարզաբանել է, որ իրենց խնդրանքն է, որպեսզի համապատասխան մարմինները վերանայեն ուղեւորների համար սահմանված անվճար թույլատրելի ուղեբեռի քաշը եւ թույլատրելի չափից ավելիի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար սահմանված մաքսատուրքը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հնարավոր սեղմ ժամկետում քաղաքացիների խնդրանքը կներկայացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: