National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.2.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
07.02.2019
Հանդիպման առանցքում հայ-լեհական համագործակցության զարգացմանն ուղղված հարցերն էին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի Մարշալեկ Մարեկ Կուխչինսկիին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերի վրա՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերություններին:

Կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ այդ հարցում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է փոխայցերը եւ պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքն ու շփումները:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Լեհաստանի իշխանությունների՝ լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքը՝ գոհունակությամբ նշելով, որ հայերը իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ զգալի ներդրում ունեն Լեհաստանի կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Պավել Չեպլակն իր հերթին կարեւորել է համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում՝ նշելով, որ դրանց ընդլայնման հարցում կարեւոր դեր կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:

Դեսպանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել այն ծրագրերը եւ միջոցառումները, որոնք արդեն նախանշվել են միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության խորացման հեռանկարների եւ հնարավորությունների շուրջ:


07.02.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ օրակարգում ունենալով երկու հարց: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբ...

07.02.2019
«Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգը պետք է զերծ պահել այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից». Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում միջխորհ...

07.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: Բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարեւոր դերը երկրի քաղաքակա...

07.02.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am