Տպել
05.02.2019
ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստում
1 / 4

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միության միջազգային խորհրդարանական կազմակերպություններում խմբակցությունների ներկայացվածության համամասնության հարցը: Պատվիրակությունների կազմի հաստատմանը ԱԺ խորհուրդը կանդրադառնա փետրվարի 6-ի նիստում:

Այնուհետեւ խորհուրդը քննարկել եւ սահմանել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը:

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաեւ կազմակերպչական մի շարք հարցեր: