Տպել
05.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա եւ համոզմունք հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի որակական նոր մակարդակի բարձրացնել այդ հարաբերությունները:

Կարեւորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ կապերն այս հարթակում եւս նոր փուլ կթեւակոխեն:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը, եւ մեր երկիրը կարեւորում է բոլոր բնագավառներում Եգիպտոսի հետ համագործակցության առավել սերտացումը:

Անդրադառնալով եգիպտահայ համայնքի գործունեությանը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայերը տարբեր ժամանակներում ապաստան են գտել Եգիպտոսում եւ իրենց ուրույն դերն ունեն այդ երկրի զարգացման ու բարգավաճման գործում:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին Արարատ Միրզոյանին է փոխանցել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի շնորհավորանքն Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Դեսպանը եւս ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները՝ կարեւորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն այդ կապերն ընդլայնելու եւ խորացնելու ուղղությամբ:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...