Տպել
08.04.2005
Ակտիվացնել պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքները

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները հանդիպեցին ԳԴՀ տրանսպորտի, շինարարության եւ բնակարանաշինության հարցերի նախարարության խորհրդական-պետքարտուղար Իրիս Գլայկեի եւ Հայաստանում ԳԴՀ դեսպան Հայկե Ռենատա Փայչի հետ:

Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում, պատգամավորական բ արեկամության խմբի նախագահ Գագիկ Մխեյանն ասաց, որ երկու երկրներում գործող բարեկամության խմբերն էլ խնդիր ունեն ակտիվացնելու շփումները, համագործակցությունը եւ փորձի փոխանակումը: Տիկին Իրիս Գլայկեն նշեց, որ կան բնագավառներ, որտեղ հնարավոր է հաջողված համագործակցություն ծավալել, առաջին հերթին, իհարկե, գործընթացը սկսելով երկու խորհրդարաններից: Հայաստան - Գերմանիա պատգամավորական բարեկամության խմբի անդամ Հրանուշ Հակոբյանը կարեւորեց Գերմանիայի հետ համատեղ իրականացվող վարկային ծրագրերը, ավելացնելով, որ, համաձայն նոր քաղաքականության, այժմ վարկային ծրագրերն ավելի հաճախ ուղղվում են մարզեր` նպատակ ունենալով զարգացնել մարզերը: Ըստ տիկին Հակոբյանի, միայն տնտեսության մեջ չէ, որ զգում ենք Գերմանիայի ներկայությունը: ՀՀ Քրեական եւ Քաղաքացիական օրենսգրքերը մշակվել են գերմանացի փորձագետների ակտիվ մասնակցությամբ: Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաեւ հայոց ցեղասպանության հարցին, նշելով, որ Ֆաշիզմի դեմ հաղթանակած Գերմանիան պետք է որ ճանաչի հայոց ցեղասպանության փաստը եւ հյուրերին հրավիրեց ապրիլի 18-ին Երեւանում կայանալիք «Կանայք ընդդեմ եղեռնի» գիտական կոնֆերանսին:

Հայոց ցեղասպանության խնդրին եւ այն միջազգայնորեն ճանաչելու ու դատապարտելու անհրաժեշտությանն անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը:

ԳԴՀ տրանսպորտի, շինարարության եւ բնակարանաշինության հարցերի նախարարության խորհրդական-պետքարտուղար Իրիս Գլայկեն տեղեկացրեց, որ ապրիլին Գերմանիայի Բունդեսթագում նախատեսված են քննարկումներ, որոնց ժամանակ անդրադարձ է լինելու նաեւ հայոց ցեղասպանության խնդրին: «Գերմանիան շատլավ գիտի իր պարտքերն ու պարտավորությունները»,-ասաց տիկին Գլայկեն: Պատգամավոր Ալեքսան Կարապետյանի կարծիքով` Մեծ Հայրենականի տարիներին Գերմանիան չկարողացավ գրավել ԽՍՀՄ-ը, սակայն տարիների ընթացքում գրավեց ԽՍՀՄ տարածքի երկրներում բնակվող ժողովուրդների սրտերը:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր Վայոց ձորի մարզի մի քանի դպրոցներում հաջողությամբ իրականացվում է գերմաներենի ուսուցումը եւ Իրիս Գլայկեին ուդեսպան Հայկե Ռենատա Փայչին հրավիրեց մարզ, տեղում ծանոթանալու ուսուցման մակարդակին եւ պայմաններին: Հայկե Ռենատա Փայչն ասաց, որ նպատակ կա Հայաստանում զարգացնել գերմաներենի ուսուցման տեմպերը, որպես լավագույն օրինակ առանձնացնելով Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը, որի շրջանավարտները, ստանալով համապատասխան վկայական, կարող են առանց լրացուցիչ քննությունների ուսումը շարունակել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հանդիպման ավարտին գերմանացի հյուրերն իրենց հիացմունքն արտահայտեցին Հայաստանում իրականացված բարեփոխումների կապակցությամբ եւ հույս հայտնեցին, որ պատգամավորական բարեկամության խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բեռլինում:


08.04.2005
ԱԺ մշտական հանձնաժողովներիի նիստերում
Ապրիլի 8-ին տեղի ունեցան Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկվեց եւ որոշում կայացվեց դրական եզրակացությամբ ապրիլի 11-14–ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել 2004 թվականի հուլիսի 1...

08.04.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման հինգերորդ ...