National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
18.01.2019
Խորհրդարանն ընտրել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
1 / 36

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 18-ին շարունակել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է գործընկերների գնահատականներին, տվել պարզաբանումներ:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Ներկայացնելով Մանե Թանդիլյանի կենսագրությունը՝ Գեւորգ Գորգիսյանը խոսել է նրա մասնագիտական բարձր պատրաստվածության մասին` նշելով, որ թեկնածուն ի զորու է հաջողությամբ  ղեկավարելու այս կարեւորագույն հանձնաժողովը:

Մանե Թանդիլյանն իր ելույթում նշել է, թե ինչ անելիքներ ու ծրագրեր ունի  հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: Կարեւորելով հանձնաժողովի դերը խորհրդարանական վերահսկողության տիրույթում՝ նա ընդգծել է, որ փորձելու է հանձնաժողովը դարձնել այնպիսի մարմին, որը թույլ կտա իրականացնել վերահսկողական գործառույթ: «Մեր արդյունավետ եւ որակյալ վերահսկողության  շնորհիվ է, որ կարողանալու ենք հակակշռել  որպես իշխանության մի թեւ՝ գործադիր իշխանության թեւին»,-շեշտել է թեկնածուն:   Մանե Թանդիլյանը նախատեսում է նաեւ որակական նոր մակարդակի բարձրացնել Ազգային ժողովի համագործակցությունը Հաշվեքննիչ պալատի եւ Կենտրոնական բանկի հետ, ավանդույթ դարձնել տարբեր կառույցների եւ շահագրգիռ մարմինների հետ քննարկումները: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն  կարեւորել է նաեւ  խորհրդարանական լսումների անցկացումը, որը, ըստ նրա, հնարավորություն է՝ լսելու հանրության տեսակետներն ու կարծիքները տարբեր հարցերի վերաբերյալ:

Թեկնածուի մասին դրվատանքի խոսքեր են ասել Նաիրա Զոհրաբյանը եւ Սոֆյա Հովսեփյանը: Նրանք Մանե Թանդիլյանին բնորոշել են որպես պատասխանատու, արհեստավարժ եւ ի զորու ղեկավարելու խորհրդարանի ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկը: Պատգամավորները հորդորել են քվեարկել թեկնածուի օգտին:

Այնուհետեւ տեղի են ունեցել ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ ընտրվել են:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի անունից շնորհավորել է հանձնաժողովների նորընտիր նախագահներին եւ մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

ԱԺ նախագահը նշել է, որ ձեւավորվել է ԱԺ խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ («Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյան):

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի եւ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումների վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի:

Ազգային ժողովն ավարտել է յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS