National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
04.01.2019
Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին
1 / 6

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ, ընդգծել է նրա ակնառու ավանդը երկու խորհրդարանների ակտիվ փոխգործակցության եւ միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում: Հիշեցնենք, որ այս պարգեւն Արա Բաբլոյանի՝ Արցախի Հանրապետության երկրորդ պետական պարգեւն է: ԱՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արա Բաբլոյանի՝ Արցախի հետ կապը շարունակական կլինի նաեւ լիազորությունների ավարտից հետո:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը նշել է. «Ինչպես ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»: ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ փորձն ու հմտությունները նոր ձեւավորված խորհրդարանի գործընկերներին փոխանցելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով պետական նշանակության հարցերում երկու խորհրդարանների համագործակցելու եւ համատեղ աշխատելու կարեւորությունը:

ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները, շնորհավորելով ՀՀ խորհրդարանի ղեկավարին, նույնպես բարձր են գնահատել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով Արա Բաբլոյանի մեծ նվիրվածությունն ու ահռելի աշխատանքն այդ գործում:


27.10.2020
Տեղի է ունեցել հիշատակի արարողություն
Այսօր լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության 21-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու լրագրողներ ծաղիկներ են խոնարհել ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS