Տպել
30.12.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին:

Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք եւ՛ լավ, եւ՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի:

Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին, Ամանորը սահմանամերձ բնակավայրերում դիմավորող մեր հայրենակիցներին, ովքեր պաշտպանում են այս երազած ու հաղթական խաղաղությունը:

Տոնական այս օրը ցանկանում եմ, որ ամանորյա եղեւնիները զարդարող շղթաները նաեւ լուսավորեն ժողովրդավարական պետություն ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մեր ընտրած ճանապարհը:

Կրկին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ, որ սկսվող 2019 թվականը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության հետագա ամրապնդման, տնտեսության, մշակույթի, գիտության ու կրթության զարգացման եւ մեր երազանքների իրականացման հերթական տարին:


25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...