National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.12.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
28.12.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է խորհրդարանի աշխատակազմին
1 / 7

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում Ամանորի տոնական ընդունելությանը շնորհավորելով ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել է առողջություն, բարեկեցություն, ընտանեկան երջանկություն եւ աշխատանքային նորանոր հաջողություններ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ բարեխիղճ եւ արհեստավարժ աշխատանքի համար:

«Ավարտվող 2018 թվականը մեզ համար առանձնացավ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային բարեփոխումներով: Դրանք թույլ տվեցին մեծապես բարձրացնել մեր աշխատակազմի, այսինքն, ձեր դերը Հայաստանի բարձրագույն օրենսդիր ու քաղաքական մարմնի աշխատանքների բովանդակային շարունակականության ապահովման գործում, ինչպես նաեւ թույլ տվեցին բացահայտել ու զարգացնել մեր աշխատակիցների մասնագիտական բարձր կարողությունները:

Լիահույս եմ, որ նոր խորհրդարանի ղեկավարությունը կշարունակի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների հետ անմիջապես՝ ուղղակիորեն աշխատելու գործելաոճը, որովհետեւ քաղաքական գործիչները, պատգամավորները, խորհրդականներն ու օգնականները տարիների ընթացքում փոխվում են, բայց Ազգային ժողովի աշխատակազմն է կրում եւ պահպանում պետական տարբեր կառույցների հետ համագործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման, խորհրդարանական դիվանագիտության ու ընդհանրապես խորհրդարանի աշխատանքների կազմակերպման ինստիտուցիոնալ հիշողությունն ու այն փոխանցում նոր պատգամավորներին:

Թող գալիք 2019 թվականը ԱԺ աշխատակազմի համար դառնա մասնագիտական հմտությունների ու գիտելիքների հարստացման, կարողությունների զարգացման եւ աշխատակազմում լիարժեք դրսեւորման տարի»,-ասել է Արա Բաբլոյանը:

Ներկաներին շնորհավորել է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ նշել, որ ԱԺ աշխատակազմի հետ անցնելով արդյունավետ ու կարեւոր ճանապարհ՝ իրականացվել են զգալի բարեփոխումներ:

Անդրադառնալով նորընտիր Ազգային ժողովի՝ առաջիկայում գումարվելիք անդրանիկ նիստին՝ Արա Սաղաթելյանը, դիմելով ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին, մասնավորապես ասել է. «Պարտավոր եք անել ամեն ինչ, ներդնել ձեր մասնագիտական ներուժը եւ գիտելիքները, որպեսզի այն անձինք, ովքեր ունեն ժողովրդի մանդատը, կարողանան լիարժեք իրականացնել իրենց պարտականություններն օրենսդիր մարմնում: Ես վստահ եմ, որ դուք կարող եք դա անել: Շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար, մաղթում առողջություն եւ բարեկեցություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am