ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի հերթական նիստը չի կայացել: Առավոտյան անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
Պատգամավորների գրանցումը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ շարունակվել է չորս ժամ, սակայն 14:00-ի դրությամբ գրանցվել էր 9 պատգամավոր:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 30 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի բազմահազար զոհերի հիշատակը:
Արա Բաբլոյանը նշել է, որ այդ չափազանց ծանր ու դժվարին իրավիճակում հայ ժողովրդին օգնության ձեռք է մեկնել ողջ աշխարհը՝ շուտափույթ ժամանած բժիշկների եւ փրկարարների շնորհիվ փրկելով բազմաթիվ կյանքեր:
ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ ավելի քան 25000 մարդկային կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այցելելու է աղետի գոտի՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունն իրականացրել է հավուր պատշաճի: Ըստ նրա` Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն, ՀՀ Ազգային ժողովն ունեցել է կարեւորագույն դերակատարություն: Միքայել Մելքումյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ընտրվելիք խորհրդարանը եւս կնպաստի երկրի զարգացմանը, եւ քաղաքացիները հուսախաբ չեն լինի:
Այսքանով խորհրդարանն ավարտել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը:
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերթինին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին, Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հան...
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 ...
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...