Տպել
30.11.2018
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ 48-րդ լիագումար նիստերը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 29-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ 48-րդ լիագումար նիստերին:

Մինչ այդ տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Բեքարյանը:   

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշումներին, ԱՊՀ-ում 2018թ. Տաջիկստանի Հանրապետության նախագահությանը, ԱՊՀ անդամ պետություններում դիտորդական առաքելությունների խմբերի մասնակցությանը, Կանանց եվրասիական համաժողովի անցկացման արդյունքներին, ԱՊՀ ՄԽՎ եւ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի համագործակցությանը, ԱՊՀ ՄԽՎ առընթեր տնտեսական փորձագիտական խորհրդին վերաբերող, ինչպես նաեւ այլ օրակարգային հարցեր: Խորհրդի նիստում Ուզբեկստանի Հանրապետությունը դարձել է ԱՊՀ ՄԽՎ անդամ:

ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական փորձագիտական խորհրդի ստեղծման նպատակը եւ գործունեությունը՝ մոդելային օրենսդրության ստեղծման գործընթացում:ՄԽՎ խորհուրդը Հերմինե Նաղդալյանի առաջարկով հաստատել է տնտեսական փորձագիտական խորհրդի կանոնադրությունը, կազմը, ինչպես նաեւ նախագահի պաշտոնում՝ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իգոր Մաքսիմցեւի թեկածությունը:

ԱՊՀ ՄԽՎ 48-րդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են եղել միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող մոդելային փաստաթուղթը, հրդեհների կամավոր պաշտպանության, անձնական տվյալների, մանկապատանեկան զբոսաշրջության վերաբերյալ մոդելային օրենքներ, կրթության որակի բարելավմանը, բնապահպանական քաղաքականության ձեւավորմանն ուղղված առաջարկներ:

Նիստում զեկույցով հանդես է եկել ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ներկայացնելով ԱՊՀ անդամ պետություններում հանրային, մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման եւ կիրառման հետ կապված հարցերը: Վերոնշյալ փաստաթուղթը մշակվել է Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի հետ համագործակցության արդյունքում:

Վեհաժողովի գործունեության ընթացքում մշակվել են 546 օրենսդրական ակտեր եւ այլ նորմատիվ իրավական փաստաթղթեր: Այս տարի կառույցի առաջարկով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 30-ը հռչակել է պառլամենտարիզմի միջազգային օր:

ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի աշխատանքները մամուլի ասուլիսում ամփոփել են պատվիրակությունների ղեկավարները:

ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովը կշարունակի գործող խորհրդարանի` տարիներ շարունակ վարած քաղաքականությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ փորձը կփոխանցվի նոր խորհրդարանին:

Այցի ընթացքում Արա Բաբլոյանը ներկա է գտնվել մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Նոյեմբերի 30-ին Տավրիդյան պալատում տեղի է ունեցել «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Համաժողովում ելույթներ են ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, գիտնականներ շուրջ 32 երկրներից: Ընդունվել է հռչակագիր, որում մասնավորապես ընդգծվում է միջազգային հումանիտար իրավունքի առանցքային կարեւորությունը, անվտանգ միջավայրի ստեղծումը, հումանիտար օգնության եւ պաշտպանության անհրաժեշտությունը, ազգային օրենսդրություններում միջազգային հումանիտար իրավունքի դրույթների ամրագրումը:
 
Միջոցառումներին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը եւ Կորյուն Նահապետյանը:


21.10.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

21.10.2020
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել են ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանող եւ հարկային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնութ...

21.10.2020
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.10.2020 ժամը 15:30 214 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.10.2020 ժամը 15:00 114 սենյակ: ...

21.10.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...

21.10.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է նախագծերի քննարկումը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մ...

21.10.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «Գործունեության իրականացման ծանուցման մասի...

21.10.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:45-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...

21.10.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...