Տպել
30.11.2018
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ 48-րդ լիագումար նիստերը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 29-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ 48-րդ լիագումար նիստերին:

Մինչ այդ տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Բեքարյանը:   

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշումներին, ԱՊՀ-ում 2018թ. Տաջիկստանի Հանրապետության նախագահությանը, ԱՊՀ անդամ պետություններում դիտորդական առաքելությունների խմբերի մասնակցությանը, Կանանց եվրասիական համաժողովի անցկացման արդյունքներին, ԱՊՀ ՄԽՎ եւ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի համագործակցությանը, ԱՊՀ ՄԽՎ առընթեր տնտեսական փորձագիտական խորհրդին վերաբերող, ինչպես նաեւ այլ օրակարգային հարցեր: Խորհրդի նիստում Ուզբեկստանի Հանրապետությունը դարձել է ԱՊՀ ՄԽՎ անդամ:

ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական փորձագիտական խորհրդի ստեղծման նպատակը եւ գործունեությունը՝ մոդելային օրենսդրության ստեղծման գործընթացում:ՄԽՎ խորհուրդը Հերմինե Նաղդալյանի առաջարկով հաստատել է տնտեսական փորձագիտական խորհրդի կանոնադրությունը, կազմը, ինչպես նաեւ նախագահի պաշտոնում՝ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իգոր Մաքսիմցեւի թեկածությունը:

ԱՊՀ ՄԽՎ 48-րդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են եղել միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող մոդելային փաստաթուղթը, հրդեհների կամավոր պաշտպանության, անձնական տվյալների, մանկապատանեկան զբոսաշրջության վերաբերյալ մոդելային օրենքներ, կրթության որակի բարելավմանը, բնապահպանական քաղաքականության ձեւավորմանն ուղղված առաջարկներ:

Նիստում զեկույցով հանդես է եկել ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ներկայացնելով ԱՊՀ անդամ պետություններում հանրային, մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման եւ կիրառման հետ կապված հարցերը: Վերոնշյալ փաստաթուղթը մշակվել է Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի հետ համագործակցության արդյունքում:

Վեհաժողովի գործունեության ընթացքում մշակվել են 546 օրենսդրական ակտեր եւ այլ նորմատիվ իրավական փաստաթղթեր: Այս տարի կառույցի առաջարկով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 30-ը հռչակել է պառլամենտարիզմի միջազգային օր:

ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի աշխատանքները մամուլի ասուլիսում ամփոփել են պատվիրակությունների ղեկավարները:

ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովը կշարունակի գործող խորհրդարանի` տարիներ շարունակ վարած քաղաքականությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ փորձը կփոխանցվի նոր խորհրդարանին:

Այցի ընթացքում Արա Բաբլոյանը ներկա է գտնվել մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Նոյեմբերի 30-ին Տավրիդյան պալատում տեղի է ունեցել «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Համաժողովում ելույթներ են ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, գիտնականներ շուրջ 32 երկրներից: Ընդունվել է հռչակագիր, որում մասնավորապես ընդգծվում է միջազգային հումանիտար իրավունքի առանցքային կարեւորությունը, անվտանգ միջավայրի ստեղծումը, հումանիտար օգնության եւ պաշտպանության անհրաժեշտությունը, ազգային օրենսդրություններում միջազգային հումանիտար իրավունքի դրույթների ամրագրումը:
 
Միջոցառումներին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը եւ Կորյուն Նահապետյանը:


28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...