National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
28.11.2018
Նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը
1 / 3

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցումով: Փոփոխությունների նպատակն է հստակեցնել Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատարանի դատավորի թեկնածուների՝ Ազգային ժողով ներկայացնելու ժամկետը: Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու: Նույն կարգավորումը վերաբերելու է նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործադիրն առաջարկում է հեղինակին փաթեթ ներկայացնել՝ նախատեսելով փոփոխություններ նաեւ Դատական օրենսգրքում, որով եւս թեկնածուներ առաջադրելու ժամկետները հստակ կսահմանվեն: Փոխնախարարի խոսքով՝ կառավարության առաջարկի նպատակն իրավական բացը լրացնելն է:

Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն՝ այն լրամշակելու պայմանով:

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հեղինակած օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: Նախագծի ընդունմամբ Բարձրագույն դատական խորհրդի մի շարք որոշումների բողոքարկման հնարավորությունն օրենքով ուղղակիորեն կբացառվի, որի արդյունքում կամրապնդվեն Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության երաշխիքները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ իրացնել վերջինիս սահմանադրական առաքելությունը: ԲԴԽ-ն կսահմանի դատավորների ներքին կարգապահական կանոնները, դատավորի դիմումի հիման վրա իրավական հարցերի վերաբերյալ կտա խորհրդատվական բնույթի պարզաբանումներ:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է կառավարության առաջարկներն ու դիտողությունները:

Նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ԲԴԽ-ն խորհրդատվական բնույթի պարզաբանումներ պետք է ներկայացնի միայն իր կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտերի մասով:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ինստիտուցիոնալ համատեքստում դեմ է նախագծին: Նրա խոսքով՝ օրենքի իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ կառաջանան:

Օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի, Միհրան Հակոբյանի հեղինակած «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթների, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հեղինակած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանի, Հայկ Կոնջորյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները:

Շրջանառությունից հանվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի եւ Ռուստամ Մախմուդյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS