Երեւանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սեւակ» համաժողովի սրահում նոյեմբերի 26-ին աշխատանքն է սկսել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 59-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:
Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Մշտական կոմիտեի 52-րդ նիստը:
Կառույցի գլխավոր վեհաժողովի նիստը կգումարվի նոյեմբերի 27-ին՝ ժամը 9:30-ին: