Տպել
26.11.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է  Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւին: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը  կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների անցկացումը Երեւանում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունը  բազմակողմանի տնտեսական համագործակցության յուրահատուկ հարթակ է, որը կարող է նպաստել  տարածաշրջանային կապերի  խորացմանն ու ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ լիագումար նստաշրջանի  անցկացման համար հայկական կողմը արել է  հնարավորը եւ ակնկալվում է արդյունավետ աշխատանք:

Ասաֆ Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցնեն շահագրգիռ քննարկումների ու փոխհամաձայնության մթնոլորտում:

Զրուցակիցները քննարկել են նստաշրջանի աշխատանքներին վերաբերող ընթացակարգային հարցեր, անդրադարձել սեւծովյան տարածաշրջանում առկա իրավիճակին, ներկայացրել  իրենց տեսակետները որոշ խնդիրների առնչությամբ:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...