Տպել
23.11.2018
Երեւանում կկայանա ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ին, Երեւանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սեւակ» համաժողովի սրահում կմեկնարկի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նստաշրջանի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին: