Տպել
23.11.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական  վեհաժողովի քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, մոնիթորինգի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2018 թվականի դեկտեմբերի 10-14-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի  ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: 

«ԱՊՀ երկրների քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների դերը միջխորհրդարանական համագործակցության շրջանակում» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար «Միասնական Ռուսաստան» խմբակցության հրավերով 2018 թվականի նոյեմբերի 21-22-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Իվետա Տոնոյանը եւ Վահե Էնֆիաջյանը: