Տպել
22.11.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ նոյեմբերի 22-ին հրավիրված նիստում քննության է առել երկրորդ ընթերցման ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:  Առաջարկվում է ք. Երեւան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը փոխանցել Հանրապետության նախագահին: Զուգահեռաբար, որպես ՀՀ վարչապետի նստավայր, մատնանշվում է Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեն:

Երկրորդ դրույթով՝ «Հանրապետության նախագահի նստավայրի արարողակարգային նշանակության դահլիճներից կարող է օգտվել նաեւ վարչապետը»:

Մշտական հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցությունը ներկայացրել է առաջարկություն:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկությունը չի առնչվում կառավարության օրենսդրական նախաձեռնության բուն գաղափարին ու բովանդակությանը:

Հանձնաժողովականները քննարկման արդյունքում դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին՝ երկրորդ ընթերցմամբ արտահերթ նիստում քննարկելու համար: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...