Տպել
16.11.2018
Քննարկվել են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկի եւ քաղաքական վերլուծաբան Բարբարա Դեվիսի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:

Ուրշուլա Գաչեկը նշել է, որ առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը:

Դիտորդները մշտադիտարկելու են թեկնածուների գրանցումը, քարոզարշավը, ընտրական եւ պետական այլ մարմինների աշխատանքները, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտը, դիմում-բողոքներում բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը: Դեսպանի խոսքով՝ առաջիկայում երկարաժամկետ առաքելությունը կսկսի աշխատել 24 հոգանոց խմբով, իսկ ընտրությունների օրը՝ 300 հոգուց բաղկացած թիմով՝ լինելով հանրապետության տարբեր ընտրական տեղամասերում:

Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նա նշել է այն թիրախային մարզերը, ընտրատարածքները, որտեղ, ըստ նրա,  հնարավոր է լինեն որոշ ռիսկային զարգացումներ:

Պատգամավորը վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրությունները բացառիկ են լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ:  Նա նշել է, որ կան մտահոգություններ որոշ տարածքային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուների առումով, ովքեր շարունակում են առաջնորդվել հին մտածելակերպով եւ կարծում են, թե կարող են հին մեթոդներով քվե շահել:

Կողմերը պայմանավորվել են լինել մշտական կապի մեջ՝ հետեւելով իրադարձությունների զարգացմանը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...